«Երևանի արդիականացումը, Երիտասրադական պալատի վերականգնումը, շատ այլ նախագծեր ճարտարապետների երազանքն է, որին ոչ միայն արձագանքել է «Ապրելու երկիր»-ը այլ նաև առաջ է տանում»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Արթուր Թարխանյան կենտրոնի» հիմնադիր տնօրեն Անահիտ Թարխանյանը։
««Ապրելու երկիր» կուսակցության մեջ տեսնում եմ այն ուժն ու կամքը, որը կարող է փոխել Երևանը
Ես համոզված եմ, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը կհաջողի Երևանի ավագանու ընտրություններում»,- նշեց Թարխանյանը։
Անհաիտ Թարխանյանը հիշեցրեց, որ ճարտարապետների երազանքները կյանքի կոչելու համար ժամանակին ինքն էլ է մասանակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին, բայց միայն մասնագետ լինելը բավարար չէ, պետք է նաև կուսակացական հենարան ունենալ։
Հիշեցնենք, որ այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր,որով մեկնարակ է տրվում «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագծին։
Նախագծի իրականացմանը աջակացություն է
ցուցաբերելու «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը։ «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագիծն ուղղված է Երևանի արդիականացմանը, որի մեջ մտնում է նաև Երիտասարդական պալատի վերականգնումը, Զվարթնոց օդանվակայանի արդիականացումը և այլ նախագծեր։