Պարոն Աբազյան, ես հեչ ֆոտոգենիկ չեմ․ գեյսբուքյան իր էջում գրում է Նաիրա Զոհրաբյանը․
Այսօր, զոհված մեր տղաների մայրերի կազմակերպած ցույցին կառավարության դիմաց, ֆոտոխցիկով մի երիտասարդ ակնապիշ, անթարթ, անքթիթ, սևեռուն, ակնասևեռ, սևեռաբիբ հետեւողականությանբ քայլում էր հետեւիցս եւ նկարում էր ինձ՝ ցույցին ներկա տարբեր մարդկանց հետ զրուցելիս։
Այս զարմանալի ֆիքսացիան իմ համեստ պերսոնայի հանդեպ նկատեց ցուցարարներից մեկը եւ կանգնեց ֆոտոխցիկի դիմաց՝ արգելելով ինձ նկարել։
Արդյունքում տեղի ունեցավ քաշքշուկ եւ ցուցարարին ոստիկանական մեքենայով տարան։
Ինձ անքթիթ նկարողին եւս նստեցրեցին ոստիկանական մեքենա, եւ, ի դեպ, իմ հարցին, թե ո՞ր լրատվամիջոցն է ներկայացնում, նա ասաց, որ լրագրող չէ ու նրան, երեւի տարան իր աշխատանքի վայր՝ ԱԱԾ։
Հիմա ասածս ի՞նչ է պարոն Աբազյան։
Ես ինչ անում եմ՝ անում եմ հրապարակային, ում հանդիպում եմ՝ հանդիպում եմ հրապարակային։ Դե, հեռախոսային խոսակցություններս էլ լսում եք ու, ինչպես համոզվել եք, ձեզ հետաքրքրող թեմա չկա։
Բայց, եթե ինչ-որ բան ձեր օպերները լսել ու լավ չեն հասկացել, պրոբլեմ չի, ասեք թող զանգեն՝ «չընկալված» հատվածը իրենց համար կվերծանեմ։
Իսկ ինձ էդքան նկարել պետք չի պարոն Աբազյան, ես հեչ ֆոտոգենիկ չեմ։
Հուսամ, ոստիկանությունը ազատ է արձակել ինձ նկարել թույլ չտվող քաղաքացուն։