Search
Close this search box.

Համակուրսեցի պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Մայիսի 2-ին «Մուրացան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա պատանի: Ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա մարմնական վնասվածքը ստացել է Բաբաջանյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների, Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 15.30-ի սահմաններում Բաբաջանյան փողոցի քոլեջի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարել էր համակուրսեցին:

Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 3-ին Արգավանդ գյուղի 16-ամյա բնակիչը ներկայացել է Ավանի բաժանմունք և խոստովանել: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Please enter a valid URL