Մայիսի 1-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Թաիրով գյուղի գերեզմանատանը տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ ոստիկաններն ու քննիչները նշված գերեզմանատանը հուղարկավորված Գուրգեն Գ․-ի շիրիմի մոտ հայտնաբերել են նրա 41-ամյա որդու՝ Երևանի բնակիչ Խաչատուր Գ․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։