Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ինչպես է Անդրանիկ Քոչարյանը խшբել Գյումրու բնակիչներին. խшյտшռшկ բացահայտումներ

«Ժողովուրդ» օրաթերթին է փոխանցվել «Голос Армении» թերթում հրապարակված մի հոդված, որը վերաբերում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին:

Հիշեցնենք, որ նա 1994-1996 թվականներին եղել է Սպիտակի երկրաշարժի հետեւանքով աղետի գոտու վերածված տարածաշրջանում Հայաստանի կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչը, եւ խայտառակ բացահայտումներ են արվում նրա գործունեության մասով:

Մասնավորապես, մի դրվագ՝ Երեւանից եկած հյուրերին դիմավորելու մասին: «Գյումրիում հայտնի մարդկանցից՝ Համբարձում եւ Հակոբ Մխիթարյան եղբայրներից առաջինը «Վան» համալիրի տնօրենն է, իսկ երկրորդը աշխատում է ռեստորանում։ Երբ Քոչարյանն ու թիմը բնակություն հաստատեցին պանսիոնատում, Մխիթարյան եղբայրներն անգամ իրենց պարտքն էին համարում հյուրասիրել մայրաքաղաքից եկածներին, բայց հետո պարզվեց, որ նրանք պարզապես պարտավոր են դա անել:

Ընդ որում՝ ծախսերը վճարել միայն ու միայն սեփական գրպանից։ Բանը հասել է նրան, որ Մխիթարյան եղբայրները վճարում են ոչ միայն ջրի, էլեկտրականության, կոմունալ ծառայությունների համար, այլեւ իրենք են գնում օճառ, անձեռոցիկներ եւ, կներեք, զուգարանի թուղթ Անդրանիկ Քոչարյանի եւ իր հյուրերի համար»,- նշված է հոդվածում:

Ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 2 միլիոն 200 հազար ռուսական ռուբլի: Քոչարյանը փոխհատուցել է ընդամենը 500 հազարը, որի արդյունքում Մխիթարյան եղբայրները սնանկացել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL