Search
Close this search box.

«Ժամանակ». «Ռեյդային հարձակում». Արա Աբրահամյանի եւ գործարար Ռուբեն Գրիգորյանի վեճը նոր զարգացում է ստանում

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ գործարար Ռուբեն Գրիգորյանի վեճը նոր զարգացումներ է ստանում։

Հիշեցնենք, որ Ռուբեն Գրիգորյանի հիմնադրած՝ «2Ն Քոմփընի» ընկերությունում Արա Աբրահամյանն ունի 50 տոկոս մասնաբաժին։ Ընկերությունը, սակայն, ահազանգում է, որ Արա Աբրահամյանը փորձում է ապօրինի կերպով տնօրինել ընկերության ողջ մասնաբաժինը։

«Ժամանակ»-ի հետ զրույցում «2Ն Քոմփընի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովն ընդգծեց, որ ՌԴ նախագահին հասցեագրված դիմումն արդեն պատրաստ է, իրենք ցանկանում են նախագահի նստավայրի ընդունարանում հանդիպում կազմակերպել եւ ոչ թե միայն գրավոր դիմում ուղղել:

«Մեր հաղորդագրությունը ռեյդային հարձակման մասին է, ինչն ակնհայտ հանցագործություն է, նրա մարդիկ սպառնում են մեր աշխատակիցներին։ Ամբողջ տարի ոստիկանությունը ոչինչ չարեց, հիմա այսպես մերկապարանոց քրեական գործ է հարուցվում։ Միայն այն, որ նա անընդհատ հայտարարում է, որ Պուտինի ընկերն է՝ արդեն ճնշում եմ համարում»,- ասաց մեր զրուցակիցը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL