Հայաստանի թիմի վերջին ներկայացուցիչ Դավիթ Սիմոնյանը տպավորիչ հաղթանակով ոսկե մեդալ նվաճեց Երեւանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
86 կգ քաշայինների եզրափակիչում Դավիթ Սիմոնյանը մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Ջոնաթան Պիսանոյի հետ եւ հաղթեց 5:0 հաշվով:
Վազգեն Բադալյանի գլխավորած հավաքականից բրոնզե մեդալակիրներ են դարձել Հովհաննես Հարությունյանը (48 կգ), արցախցի Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը, Արման Միսկարյանը (71 կգ) , Արմեն Պողոսյանը (75կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) եւ Ալբերտ Հարությունյանը (92 +կգ):