Բռնցքամարտիկ Գոռ Ազիզյանը Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը՝ վիճելի մրցավարության արդյունքում:
0:4 հաշվով պարտություն է գրանցվել Ազիզյանի և Բուլղարիայի ներկայացուցիչ Կոնստանտին Կոստովի եզրափակիչ մենամարտում, թեև առաջին երկու ռաունդներում Ազիզյանը շատ ակտիվ է գործել և մեծ առավելություն ունեցել մրցակցի նկատմամբ, իսկ երրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը բացահայտ նոկդաուինի է ենթարկել մրցակցին, գրում է «Արմսպորտը»:
Այդուհանդերձ, երիտասարդների ԵԱ-ում բողոքարկման հնարավորություն չկա. հայ մարզիկի արծաթե մեդալը կպահպանվի: