Search
Close this search box.

Այո’, Վաշինգտոնում սեղանին կա փաստաթուղթ. մեր թիմին ասել եմ՝ ազատ բանակցեք. Փաշինյան

Վաշինգտոնում քննարկվում է ճշգրիտ այն, ինչը որ ես այս ամբիոնից նախորդ շաբաթ ներկայացրել եմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո, սեղանին կա փաստաթուղթ, և դա այն փաստաթուղթն է, որն առաջարկեցի, որ տիկին Խամոյանը գա և ծանոթանա։ Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետև այս փաստաթղթի մասին ասել եմ այս ամբիոնից՝ հրապարակային։ Քանիօ որ հիմա այնտեղ բանակցություն է գնում, որևէ պոզիտիվ կամ նեգատիվ մեկնաբանություն ազդելու է բանակցությունների ընթացքի վրա։ Եկեք որևէ բան չասեմ» , — ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե բանակցող խմբին ինչ է հանձնարարել․ «Ես ասել եմ՝ հիշեք, այն թուղթը, որը բանակցում եք, ես եմ ստորագրելու։ Բանակցեք ազատ, մեր քաղաքական ուղեգծի շրջանակներում և մեր հրապարակային արտահայտված կարծիքների շրջանականերում»։

Հարցին՝ ում որոշմամբ է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մասնակցում Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին, Փաշինյանը պատասխանեց․ «Ռուբեն Ռուբինյանը գնացել է իմ քաղաքական որոշմամբ»։

Please enter a valid URL