Search
Close this search box.

Մարուքյանը նշել է, թե ինչից է դժգոհել Ալիևը

Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Էդմոն Մարուքյանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Այսօր Ադրբեջանի նախագահը դժգոհել է, որ Հայաստանը ջնջել է Ադրբեջանի առաջարկած փաստաթղթում «անջատողականության դատապարտում» ձևակերպումը։ Մինչդեռ նա չասաց, որ «անջատողականություն» բառը միջազգային իրավական տերմին չէ և չունի ընդունված միջազգային իրավական սահմանում, թե ինչ պետք է հասկանալ դրա տակ»,- գրել է Մարուքյանը։

«Նա չասաց, որ Հայաստանը բացատրություն ու պարզաբանում է խնդրել, թե ինչ է նշանակելու այդ դրույթի կիրառումը կամ առկայությունը հետագայում։ Հակառակ դեպքում, ապագայում ստորագրվելիք փաստաթուղթը կարող է ծանրաբեռնվել բազմակի մեկնաբանություններ ունեցող ձևակերպումներով, ապա անվերջ պնդել, որ կողմերի մեկնաբանությամբ պայմանավորվածությունը խախտվել է»,- նշել է Հատուկ հանձնարարություններով դեսպանը։

Please enter a valid URL