Search
Close this search box.

«Փաստ». Կես միլիոնի կոնյակ, 1 միլիոնի հուշանվերներ. գնումների պլան

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի համայնքապետարանը ներկայացրել է ընթացիկ տարվա գնումների պլանը: 2018 թվականին համայնքապետարանը գնման մեկ անձից (ՄԱ) կատարվող ընթացակարգով նախատեսում է 40 կգ շոկոլադապատ կոնֆետ գնել, որի 1 կիլոգրամն արժե 4500 դրամ: 40 կգ շոկոլադ գնելու համար գնման պլանում 180000 ՀՀ դրամ է նախատեսվել:

Համայնքապետարանը 3098 դրամ արժողությամբ 190 հատ կոնյակ կգնի, որոնք ձեռք բերելու համար բյուջեից նախատեսվում է ծախսել 588620 ՀՀ դրամ:

Գնումների պլանում նաև 190 հատ կարմիր գինի կա: Գինու մեկ շիշն արժե 1300 դրամ: Գինիները ձեռք բերելու համար կծախսվի 247000 դրամ:

Ծովագյուղի համայնքապետարանը նախատեսել է նաև 200 հատ «զարդարանքի զանազան պարագաներ» գնել: Պարագաների մեկ հատն արժե 15000 դրամ, 200–ը գնելու համար 3000000 ՀՀ դրամ կծախսվի:

Գնումների պլանով նախատեսվում է նաև 200 հատ 2000 դրամ արժողությամբ տարբեր հուշանվերներ գնել, որոնք ձեռք բերելու համար կծախսվի 400000 դրամ:

Նախորդից ավելի թանկարժեք՝ 15000 դրամ արժողությամբ 40 հատ հուշանվերներ կգնվեն, որոնք ձեռք բերելու համար կծախսվի 600000 դրամ»:

Մանրամասը՝ «թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL