Search
Close this search box.

Կրեմլը պնդում է՝ ուկրաինական ուժերը փորձել են անօդաչուներով թիրախավորել Պուտինի նստավայրը

Կիևը փորձել է անօդաչու սարքերով հարվածել Կրեմլին, սակայն հարձակումը հաջողությամբ կասեցվել է, այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, Վլադիմիր Պուտինը չի տուժել, Կրեմլի շենքերին նյութական վնաս չի պատճառվել:

Կրեմլը հարձակման փորձը որակել է որպես ծրագրված ահաբեկչություն և Ռուսաստանի Դաշնության նախագահի դեմ մահափորձ Հաղթանակի օրվա նախօրեին։

«Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել որտեղ և երբ հարմար գտնի», — հայտարարում է Կրեմլը։

Please enter a valid URL