Բելգրադում դեռահասը զենք է բերել դպրոց և սկսել կրակել. այս մասին հայտնում է novosti.rs-ն:
Դեպքը տեղի է ունեցել Վրաչար թաղամասում։ Նշվում է, որ հրաձգության հետևանքով զոհվել է անվտանգության աշխատակիցը, վիրավորվել են ուսուցիչը և հինգ դպրոցական։ Տուժած երեխաներից մեկի վիճակը ծանր է, գտնվում է հիվանդանոցում, բժիշկները նրան վիրահատում են։
Այս պահին դեպքի վայրում են իրավապահները, բժիշկները, դատախազության ներկայացուցիչներ։
Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին։ Պարզվել է, որ նա յոթերորդ դասարանի 14-ամյա աշակերտ է։