Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հարցը վերաբերում է պետական մարմինների անհետևողականությանը, անփությանը և անպատասխանտվությանը». Խ. Սուքիասյան

«Իմ հարցը վերաբերում է պետական մարմինների անհետևողականությանը, անփությանը և անպատասխանտվությանը, որը բերում է ֆիզիկական և իրավական անձերի ֆինանսական կորուստներին։ Պատշաճ չեն պատասխանում նամակներին, օրինակ, երբ մայրուղիներում ասֆալտապատման աշխատանքներ են տարվում, նախապատրաստական աշխատանքներ են կատարվում ու ավելի մեծ փոսեր են առաջանում, օրեր շարունակ նշաններ չեն լինում, որ կա փոս ու մնում են այդպես, հազարավոր մեքենաների պահեստամասեր են ջարդվում, որոնք ՀՀ-ում չեն արտադրվում, այդ արտարժույթները գնում են դուրս»,- ԱԺ-ում՝ դիմելով Գլխավոր դատախազին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Պատասխանելով՝ Վարդապետյանն ասաց. «Անհետևողականության այն դրսևորումները, որոնք պաշտոնական անփութության կամ պաշտոնական դիրքի չարաշահման դրսևորում ունեն, ուղիղ գտնվում են դատախազության իրավասության ներքո, իսկ պետական մարմինների հետ կապված հանցագործությունների մասին հաղորդումներն ուղարկվում են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտե»:

Please enter a valid URL