Հայաստանում քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների 25 դեպք է արձանագրվել և ներկա պահին քրեական հետապնդման է ենթարկվում 6 «օրենքով գող»։ Այս մասին ԱԺ–ում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` ներկայացնելով 2022 թվականի իրենց գործունեության մասին հաղորդումը։
Հայտնելով հանցավորության վիճակագրական տվյալները` նա ընդգծեց, որ նախորդ տարի այդ դեպքերը 14-ն են եղել։
լ
«Նշված դեպքերը 11-ով կամ 78.6 տոկոսով աճել են։ Ներկայում դատարանում քննվող քրեական ենթամշակույթին առնչվող հոդվածներով քրեական հետապնդման է ենթարկվում 6 «օրենքով գող»։ Եվս 3-ի նկատմամբ քրեական հետապնդում է ներկայացվել նախաքննության փուլում գտնվող վարույթներով»,– նշեց Վարդապետյանը։
Այս պահին նրանցից 3-ը գտնվում են կալանքի տակ։