Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարա այցի շրջանակում կհանդիպի Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի հետ: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց է խորհրդարանի խոսնակի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը:
Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին ներկա կլինեն անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները։ Կայանալու է նաև Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստ:
Հայաստանից Անկարա կմեկնեն նաև ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանն ու Գևորգ Պապոյանը։