Search
Close this search box.

Վիճաբանnւթյnւն ու ծեծկռտnւք Արագածոտնի ՔՊ-ական նախկին փոխմարզպետի և Ապարանի քաղաքապետի միջև

Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ Քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Նշված քրեական գործը հարուցվել է մարտի 26-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած վիճաբանություն ծեծկռտուքի փաստով:

Հարուցված քրեական գործի շրջանակում Ոստիկանության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը, ժամը 16:00-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից հետո Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Էդգար Փարվանյանն իր ընկերոջ՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 41-ամյա Հարություն Ղազարյանի հետ, Է. Փարվանյանի անձնական օգտագործման Honda մակնիշի ավտոմեքենայով, երթևեկելու ժամանակ վերջիններիս հետապնդել են Արագածոտնի մարզի բնակիչներ 43-ամյա Կարեն Եղիազարյանը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով «Գնդունիկցի Կարեն» մականվամբ Ապարան խոշորացված համայնքի ղեկավարն է, 45-ամյա Հայկ Եղիազարյանը, 45-ամյա Սեպուհ Հովհաննիսյանը, 42-ամյա Ռոման Ենոքյանը, 48-ամյա Քոչար Գալստյանը, 39-ամյա Անդրանիկ Արշակյանը և 39-ամյա Արթուր Սարգսյանը Ապարան-Քուչակ ճանապարհին կանգնեցրել են Է. Փարվանյանի ավտոմեքենան (Գ. Շամշյանի տեղեկություններով վերջինս Արագածոտնի նախկին փոխմարզպետն է), ծեծի են ենթարկել նրան և Հ. Ղազարյանին, ապա այն վերածվել է փոխադարձ հարվածներ հասցնելու, ինչի արդյունքում էլ Ա. Արշակյանը և Ք. Գալստյանը ստացել են մարմնական վնասվածքներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, մարտի 26-ին միջադեպ էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Մասնակիցների մեջ էր Արագածոտնի նախկին փոխմարզպետ, Արագածոտնի մարզի բնակիչ, 43-ամյա Էդգար Փարվանյանը:

Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նույն օրը, ժամը 18:00-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Բեկո» խանութի դիմաց, ավտոմեքենայի ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել Է. Փարվանյանի և Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Եղիազարյանի միջև:

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Է. Փարվանյանը Գ. Եղիազարյանի հասցեին մի քանի անգամ հնչեցրել էր «վիզդ կկտրեմ» արտահայտությունը:

Please enter a valid URL