Search
Close this search box.

Ի՞նչ է կազմակերպվում Արցախում

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրել է. «Կոչ պայքարի և համախմբման
Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհը այս պահին։

Հիշեցնեմ, որ «Ո՛Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խումբը խաղաղ և անժամկետ ակցիա է կազմակերպել, որի հիմնական պահանջներից մեկն է Հակարի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը:

Այսպիսով վաղը՝ 03.05.2023թ, ժամը 15:00-ին «Զառին բաղ» կոչվող տեղամասում անց է կացվելու հերթական խաղաղ ակցիան: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, բոլոր քաղաքական, ապաքաղաքական, հասարակական կազմակերպություններին, սթափ ուժերին, միանալ մեր պայքարին»:

Please enter a valid URL