Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոմոբիլային տրանսպորտով 223 տոննա մարդասիրական բեռ է հասցվել Ստեփանակերտ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան մայիսի 28-ին։
Ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհին` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։