Ստեփանակերտ — Շուշի ճանապարհին ակցիա իրականացնող արցախցի երիտասարդները վրանների մոտ ցուցանակ են տեղադրել՝ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» վերտառությամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երիտասարդներն իրենց ակցիան ուղղել են Արցախի և Հայաստանի Հանրապետության իշխանություններին, ինչպես նաև՝ միջազգային հանրությանը՝ պահանջելով ապամոնտաժել Հակարիի կամրջին ադրբեջանական կողմի տեղադրած ապօրինի անցակետը։