19-ամյա հայ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը պայմանագիր է կնքել կանադական Eye Of The Tiger կազմակերպության հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացրել է բռնցքամարտիկը:
«Հայտնի սիրողական բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը որոշել է պրոֆեսիոնալ դառնալ Eye of the Tiger Management-ի հետ:
19-ամյա հայ մարզիկը, որը մենամարտելու է կամ 59 կգ կամ 61 կգ քաշային կարգում, պետք է Մոնրեալ ժամանի մայիսին՝ հույսով, որ կարող է իր դեբյուտը նշել կանադական կազմակերպության հունիսի 1-ին կայանալիք շոուում: Նրան կմարզի Ջեսի Ռոս Թոմփսոնը (նույն մարզիչը, որը մարզում է ծանրքաշային Սայմոն Քինին) Մարկ Ռեմզիի գլխավորությամբ»,- այս մասին գրում է RingTV-ն։ Հետագայում Իսրայելյանը մշտապես տեղափոխվի Մոնրեալ: