Search
Close this search box.

Ադրբեջանը պահանջում է Դադիվանքից վտարել հայ հոգեւորականներին

Ադրբեջանը հայ հոգեւորականներին Դադիվանքից վտարելու պահանջ է ներկայացրել։

«Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգի վանքը (Ադրբեջանում այսպես են անվանում Դադիվանքը)»,- APA-ին ասել է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։

Նախագահն ասել է, որ «հայերը ոչ մի կապ չունեն այս վանքի հետ», քանի որ այն «այն պատկանում է կովկասյան Ալբանիային, եւ վաղ թե ուշ այն վերահսկվելու է ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից»։

Այդպիսով, Ադրբեջանի իշխանությունները սկսել են զանգվածաբար ոչնչացնել օկուպացված տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը։

Please enter a valid URL