Search
Close this search box.

Ո՞ր հեռախոսահամարով ես զանգահարում միջազգային հանրությանը

Ո՞ր հեռախոսահամարով ես զանգահարում միջազգային հանրությանը, հարց է բարձրացնում լրագրող Ոսկան Սարգսյանը և հիշեցնելով, Արայիկ Հարությունյանը պահպանեց, ավելացեց իր ունեցվածքըև որ նրա անունը ընդմիշտ գրվելու է հայոց պատմության սև էջում։

Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է․ «Այսօր Ստեփանակերտում միացել եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի շարք այլ քայլերի իրականացումը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի որոշումներին համապատասխան…»:
Քաղաքական անմեղսունակություն, միջազգային հանրությունը ո՞վ է՝ ԱՄՆ-ը, Ռուսաստա՞նը, Ֆրանսիա՞ն, Գերմանիա՞ն, Անգլիա՞ն,Չինաստա՞նը, թե՞ Հնդկաստանը, միջազգային հանրությանը ո՞ր հեռախոսահամարով ես զանգահարում, ո՞ր հասցեով ես նամակ գրում։

2020-ին տարօրինակ, շատերի կարծիքով՝ պայմանավորված պատերազմով 1990-կանների մեր հաղթանակի արդյունքը զրոյացավ, հազարավոր ջահել տղերք կորցրինք, հայրենիքի մեծ տարածքներ, սակայն դու՝ Արայիկ Հարությունյան, պահպանեցիր, ավելացիր քո ունեցվածքը, քո անունը ընդմիշտ գրվել է հայոց պատմության սև էջում։

Please enter a valid URL