Search
Close this search box.

Պայթյուն Աբովյան քաղաքում. կան վիրավորներ

Մայիսի 2-ին, ժամը 01։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Չափիչի» 1-ին հանրակացարանի 3-րդ հարկի բնակարաններից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել 20 կգ-անոց գազաբալոնից արտահոսած և կուտակված գազից, փլուզվել է բնակարանի հյուրասենյակի պատը՝ մոտ 10 քմ։ Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Բնակիչներ Տ․ Ա․-ն (ծնված 1964 թ.) և Կ․ Օ․-ն (ծնված 1972 թ.) այրվածքներով տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Տեղազննման արդյունքում շենքի հենասյուներին և մյուս պատերին ճաքեր չեն հայտնաբերվել։ Փրկարարները գազաբալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել հերթապահություն՝ մինչ պարունակության վերջնական պարպվելը։

Please enter a valid URL