Search
Close this search box.

ՖՈՏՈ. Իշխանական էլիտան՝ Վահագն Հովակիմյանի որդու հարսանիքին. ովքեր են ներկա եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանական էլիտան կիրակի օրը խնջույքի է եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական վերնախավը՝ նախարարները եւ պատգամավորները, Փաշինյանի գլխավորությամբ, մասնակցել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի որդու հարսանիքին: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն ընտանիքի հետ է մասնակցել միջոցառմանը:

Հովակիմյանն անձամբ է զանգահարել եւ կուսակից ընկերներին հարսանիք հրավիրել՝ մոռանալով, որ ինքը անկախ մարմնի ղեկավար է եւ պետք է քաղաքական չեզոքություն պահպանի: ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարսանիքը բավականին ճոխ է նշվել, ՔՊ-ականներն էլ լավ քեֆ են արել, ուրախացել, ինչպես հայտնի հեքիաթում՝ աշխարհը խալի է ոտի տակ…

Տեղեկացանք, որ Հովակիմյանի որդու հարսանիքը եղել է «Լիաննա» ռեստորանային համալիրում, որի սեփականատերը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքն է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Please enter a valid URL