Search
Close this search box.

Դոլարն էժանանում է

Հայաստանի արժույթի շուկայում այսօր ապրիլի 30-ի համեմատ փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ մայիսի 1-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 382,92 դրամ միջին կշռված գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 388.72 դրամ միջին կշռված գնով։ Եվրոյի միջին կշռված փոխարժեքը այն գնելիս 417.47 դրամ է։

Եվրոպական արժույթը վաճառվում է 431.42 դրամ միջին կշռված գնով։ Ռուսական ռուբլու առքի միջին կշռված գինը կազմել է 4,67 դրամ։

Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4,99 դրամ միջին կշռված գնով։

Բրիտանական ֆունտի առքը իրականացվում է 468.35 դրամ միջին կշռված գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին կշռված փոխարժեքը կազմել է 493,35 դրամ։

Please enter a valid URL