Search
Close this search box.

Կամրջի վրա ադրբեջանական անցակետի մոտ նկարահանված բեմադրությունը տեղի է ունեցել այս կերպ․Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կամրջի վրա ադրբեջանական անցակետի մոտ նկարահանված բեմադրությունը տեղի է ունեցել հետևյալ կերպ․
Շուշիի շրջանի մի քանի գյուղացիներ՝ հիմնականում Հինշեն, Մեծշեն գյուղերից, պայմանավորվել են ռուս խաղաղապահների շարքային կամ ցածր սպայական կազմի հետ, ամենայն հավանականությամբ փող են տվել, սրանք օգնել են, որ գնան Գորիս։

Վերադարձին նույն այդ շարքային զինվորական խաղաղապահները այլևս տեր չեն կանգնել հայ գյուղացիներին, և նրանց դիմավորել են ադրբեջանցիները։ Իսկ գիտե՞ք, թե ինչու ռուսները չեն օգնել հայ գյուղացիներին, քանի որ եղել է անօրինական ու թաքուն գործարք, մարդիկ առանց գրանցվելու գնացել են Գորիս, ինչի համար ռուս խաղաղապահները կարող էին պատասխանատվության ենթարկվել իրենց հրամանատարության կողմից։

Դրա հետևանքով մի քանի հայերի պատճառով և մասնակցությամբ Ադրբեջանի ձեռքին են հայտնվել հսկայական ազդեցության քարոզչական միջոցներ։
Սիրելի Արցախցիներ, հերթական անգամ խնդրում եմ, որևէ փողային գործարքի մեջ մի մտեք ռուս խաղաղապահների շարքային անձնակազմի հետ։ Քանի դեռ թշնամու կողմից խնդիրներ կան ճանապարհին, Գորիս գնացեք բացառապես Արցախի կառավարության կամ ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ։

Շարքային ռուս զինվորականներին օղի կամ փող տալով՝ դուք կոտրում եք մեր պայքարը հանուն Արցախի անվտանգության, այդկերպ դուք օգնում եք թշնամուն։ Մի արեք, մտածեք ձեր երեխաների մասին ոչ թե միայն ստամոքսի մակարդակում, այլև անվտանգության։

Իսկ եթե ամեն դեպքում կան մարդիկ, որոնք գերադասում են ռուս շարքային զինվորականների կամ թեկուզ թշնամու հետ գործարքով իրենց նպատակներին հասնել, ապա ավելի լավ է նմանները հեռանան Արցախից։ Նրանք վնասում են մեր պայքարին։

Please enter a valid URL