Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը Վաշինգտոնում «կարող է տևել մի քանի օր», հայտնում է ԱՊԱ-ն։
Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը կմշակեն «Կարգավորման ճանապարհային քարտեզ», և եթե Վաշինգտոնում ընթացող բանակցություններում հաջողվի խաղաղության «ճանապարհային քարտեզ» մշակել, ապա Եվրոպան «գործը կավարտի»՝ ընդունելով Հայաստանի Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար։
«Այդ ամենը կարող է իրականություն դառնալ մի քանի շաբաթվա ընթացքում»,- գրում է «Թուրան» գործակալությունը՝ դիվանագիտական աղբյուրներին հղումով։