Search
Close this search box.

Մբապեն համոզում է հավաքականի խաղընկերոջը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ռմբարկու Ռանդալ Կոլո-Մուանիին համոզում է տեղափոխվել փարիզյան ակումբ:

Bild-ի տեղեկություններով, 24-ամյա ֆուտբոլիստը դիտարկում է ամռանն ակումբային գրանցումը փոխելու տարբերակը:

Մբապեն ու Կոլո-Մուանին Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել են Կատարում կայացած աշխարհի առաջնությանը:

Ընթացիկ մրցաշրջանում Կոլո-Մուանին գերմանական թիմի կազմում 40 խաղում խփել է 20 գոլ ու կատարել 14 գոլային փոխանցում: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո:

Please enter a valid URL