60 տարեկանում կյանքից հեռացել է սպորտային մարմնամարզության աշխարհի իննակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետը։ Այս մասին ապրիլի 29-ին հայտնել է ՌԴ Սպորտային մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում Յուրի Նիկոլաևիչի ընտանիքին և հարազատներին, ընկերներին և սաներին։ Մենք ցավում ենք ձեզ հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մահվան պատճառը չի նշվում։
Յուրի Կորոլևը եղել է սպորտային մարմնամարզության աշխարհի ինը և Եվրոպայի եռակի չեմպիոն։ Մարմնամարզիկի կարիերան ավարտելուց հետո ստացել է միջազգային կարգի դատավորի կոչում։ Նա նաև մարզիկներ է պատրաստել։ Բացի դրանից, Կորոլյովը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։