Աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալը նվաճել է նաև Արթուր Ավետիսյանը: Օղակների վարժության եզրափակչում նա 14,666 միավոր է հավաքել և զբաղեցրել երրորդ հորիզոնականը: Այս վարժության եզրափակչում հանդես է եկել նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը՝ ցույց տալով 7-րդ արդյունքը:
Վաղը՝ ապրիլի 30-ին, Դավթյանը Կահիրեում կպայքարի հենացատկի վարժության հաղթողի կոչման համար: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: