Search
Close this search box.

Արցախցի երիտասարդ դաշնակահարուհին միջազգային մրցույթում արժանացել է ոսկե մեդալի

Արցախցի երիտասարդ դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանը փետրվարի 3-ին մասնակցել է Նյու-Յորքի «Կարնեգի Հոլում» կայացած «Forte international competition» միջազգային մրցույթ-համերգին և արժանացել առաջին մրցանակի, ինչպես նաև հատուկ մրցանակ՝ լավագույն կատարողական տեխնիկայի համար և ոսկե մեդալի: Այս  մասին  «Արցախպրես»-ին  տեղեկացրել  են   ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարարությունից:

Անահիտ Առուշանյանը մի շարք միջազգային մրցույթների հաղթող է: Միայն 2017 թվականին Վրաստանում Մոցարտին նվիրված միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, Կանարյան կղզիներում հոկտեմբերին կայացած իսպանական ամենամյա միջազգային «Stars at Tenerife» (Տեներիֆեի աստղերը) մրցույթ-փառատոնին՝ «Գրան-պրի» մրցանակի, իսկ նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած «Մանհեթեն» միջազգային երաժշտական մրցույթում՝ առաջին մրցանակի:

Please enter a valid URL