Ոստիկանության աշխատակիցների շրջանում հասունանում են բողոքական տրամադրություններ, ինչը պայմանավորված է պարեկային ծառայության աշխատակիցների արտոնյալ պայմանների հետ:
Ոստիկանության մյուս ծառայությունների աշխատակիցները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, աշխատանքային փորձ և իրականացնում են ավելի բարդ և շատ դեպքերում նույնիսկ վտանգավոր աշխատանք, ավելի քիչ են վարձատրվում, քան հիմնականում անուսում ու անփորձ պարեկային ծառայության աշխատակիցները, որոնց աշխատանքի իմաստը, մեծ հաշվով, նորագույն արտասահմանյան մեքենաներով շրջելն ու զվարճանալն է:
Ոստիկանության հնաբնակները զրկվել են անգամ պարգևավճարներից, քանի որ բյուջետային միջոցների հիմնական մասը ուղղվում է պարեկային ծառայության կարիքների բավարարմանը:
Եթե այս վիճակը շարունակվի, չի բացառվում, որ առաջիկայում ոստիկանության բազմաթիվ փորձառու աշխատակիցներ սեփական նախաձեռնությամբ հեռանան համակարգից: Չնայած դա այնքան էլ չի մտահոգի Հայաստանի իշխանական խունտայի ներկայացուցիչներին, քանի որ երկրում իրավակարգի պահպանությունը նրանց ընդհանրապես չի էլ հատաքրքրում, կարևորը սեփական անձի պաշտպանությունն է, ինչի համար միջոցների պակասություն չկա և չի լինի:
ArmLife.am