«Հրապարակ» թերթը գրում է. «Այս իրավիճակն անընդունելի է, քանզի ԼՂ բնակչության համար հղի է տնտեսական եւ մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով»,- երեկ Երեւանում ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան՝ հիշեցնելով Արդարադատության միջազգային դատարանի վճիռը․ «Որոշումը պարտադիր է բոլորի համար եւ պետք է հարգվի։
Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն այս առումով խիստ մտահոգիչ է, ինչպես նշել են նաեւ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն»։
Ինչպեսեւ սպասվում էր՝ Բաքվի հիստերիկ արձագանքը չուշացավ․ «2023 թ․ ապրիլի 28-ին Ֆրանսիայի եւ ՀՀ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսում ֆրանսիացի նախարարի հնչեցրած անհիմն պնդումներն անընդունելի են»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում