Ադրբեջանցի էկոակտիվիստներն այսօր ժամը 18:00-ից ժամանակավորապես կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը էկոակտիվիստներին հայտնել է, որ ապրիլի 23-ից հետո, երբ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում տեղադրվել է անցակետ, սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվել:
Նշենք, որ Արցախի ճանապարհը 2022թ. դեկտեմբերի 12-ից, արդեն 138 օր է փակ է արդեն։