Ռոման Ֆիլիպովի մարմինը,ով փետրվարի 3-ին Սիրիայի հյուսիս-արևելքում՝Իդլիբում թրքամետ “Ջեյշ ալ-Նասր” ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից խոցված ռուսական Սու-25 կործանիչի օդաչուն էր և ինքնասպան էր եղել՝ահաբեկիչների ձեռքում չհայտնվելու համար,արդեն Մոսկվայի”Չկալովսկի” օդանավակայանում է…
Ըստ լավատեղյակ աղբյուրների,Ֆիլիպովի մարմինը Մոսկվա է տեղափոխվել դեռ փետրվարի 5-ին…
Հետաքրքիրն այն է,որ այս անգամ Անկարայի դաշնակիցների կողմից խոցված ռուսական ինքնաթիռի օդաչուի մարմինը շատ արագ տրամադրվեց ռուսական կողմին՝դեպքից ընդամենը մեկ օր անց…Հիշեցնեմ,որ 2015 թ-ի նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում թուրերի կողմից խոցված ռուսական օդանավի օդաչուի դին ՌԴ-ին փոխանվեց մեկ շաբաթ հետո…
Այս անգամ Անկարան ավելի “օրինական” մեթոդներով պատժեց ռուսներին…Եթե 2015 թ-ին ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվեց հենց թուրքական F-16 օդանավի կողմից,որը մեծ սկանդալ առաջացրեց և սրեց ռուս-թուրքական հարաբերություննը,ապա այժմ թուրքերը ռուսական ռազմական ինքնաթիռը խոցեցին իրենց սիրիացի դաշնակիցներից մեկի՝”Ջեյշ ալ-Նասր” ահաբեկչական կազմակերպության միջոցով…Մոսկվան շատ հանգիստ արձագանքեց Անկարայի այս արարքին…Ինչպես ասում են՝”Ե՛վ ոչխարները ողջ մնացին,և՛ գայլերը՝կուշտ”,իսկ Ռուսաստանն էլ ունեցավ ևս մեկ Ազգի հերոս…
Գագիկ Համբարյան