Կրեմլը ծանոթ չէ հրապարակումներին, թե իբր ուկրաինական հատուկ ծառայությունները դրոնի միջոցով փորձել են մահափորձ կատարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, մենք ծանոթ չենք այդ հրապարակումներին։ Այժմ կան բազմաթիվ նման «դեղին հերյուրանքներ»։ Սա պատճառ չէ այս ամենին ծանոթանալու համար»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ գերմանական Bild հրատարակությունը հոդված էր հրապարակել, որում հաղորդվում էր, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն, իբր, ապրիլի 23-ին անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում է ծրագրել Ռուսաստանի նախագահի վրա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/495eada4c8c76d0d4190f2ecf45be632
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»