Search
Close this search box.

Շատ քիչ եմ հանդիպել անթшսիբ արցախցու․ Սենոր Հասրաթյանն՝ Արմեն Գրիգորյանի մասին

Արցախի ՊԲ նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն արտահայտությանը, թե «Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն»։

«Իմ կենսագրության ընթացքում շատ քիչ եմ հանդիպել աննամուս ու անթասիբ արցախցու: Ցավով պիտի խոստովանեմ, որ այս լուսանկարում պատկերվածը դրանցից մեկն է, ով ընդեմենը մի քանի տարի առաջ հոխորտում էր Արցախը Մայր Հայաստանին կապող երրորդ ճանապարհի կառուցման մասին, , բայց ընդամենը երեկ՝ բառացիորեն ասաց, որ «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքը ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին եւ այս պահին Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն»,- գրել է Հասրաթյանը։

Please enter a valid URL