Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ․ Եռաբլուրի գերեզմանոցների միջև ընկած հատվածներն են,փոշու ու քարերի վրայով քայլելով ՝ մարդիկ մոտենում են 18-20 տարեկան տղաների շիրիմներին․ սա արդեն անպատասխանատվություն էլ չի․ Մեսրոպ Առաքելյան

Ապրելու Երկիր Կուսակցություն համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել․

Սրանք Եռաբլուրի գերեզմանոցների միջև ընկած հատվածներն են, որտեղով արդեն 2,5 տարի մարդիկ մոտենում են իրենց հարազատների գերեզմանոցներին։

2․5 տարում հնարավոր չի եղել ապահովել տարրական պայմաններ զոհվածների ընտանիքների համար։
2․5 տարի է՝ մարդիկ, փոշու ու քարերի վրայով քայլելով, մոտենում են 18-20 տարեկան տղաների շիրիմներին։
Սա քաղաքի այն հատվածն է, որտեղ իշխանությունները չեն նկարվում, կարմիր լենտեր չեն կտրտում, հետևաբար դժվար տեղյակ լինեն այս ամենի մասին։

Սա անպատասխանատվություն չի, բառադիություն չի, սա իշխանությունների վերաբերմունքն է հայրենիքին․․․



Please enter a valid URL