Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ծնողների և վարչապետի հանդիպումն ընթացել է փակ ձևաչափով: Դուրս գալով կառավարության շենքից, նրանք լրագրողներին ասացին, որ չեն կարող մանրամասներ հայտնել փակ հանդիպումից՝ պատճառաբանելով, որ նախաքննություն է ընթանում: