Search
Close this search box.

Նոր մանրամասներ՝ Էրդողանի վիճակի մասին

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան անդրադարձել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական խնդիրներին։

«Նրա առողջական վիճակը լավ է», — նախարարի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն։

Քոջան նշել է, որ Էրդողանը հնարավորինս շուտ կվերսկսի իր նախընտրական ծրագիրը։
Ավելի վաղ Էրդողանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր ուղիղ եթերում թուրքական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ, ինչից հետո նրա հեռարձակումն ընդհատվել էր։

Ապրիլի 26-ին Էրդողանի վարչակազմին կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել էր լրատվամիջոցներում հայտնված վարկածը, թե թուրք առաջնորդը սրտի կաթված է ստացել։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն իր հերթին հայտարարել է, որ Էրդողանը թեթև մրսած է։

Please enter a valid URL