Search
Close this search box.

Ապրիլից նիստերը լինելու են դռնփակ եւ տեւելու են մեկ ժամ. Դավիթ Հարությունյան

Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելով՝ կառավարության գործունեության թափանցիկությունը չի վերանում, լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը. «Կառավարության որոշումները պետք է հրապարակվեն, մենք միանշանակ դա անում ենք։ Մենք առաջարկում ենք կառավարությունում բուն հարցի քննարկումը միայն դռնփակ դարձնել, հակառակ պարագայում քննարկում տեղի չի ունենում: Վեճերը դուրս են գալիս կառավարության նիստից, հենց այդ պատճառով մարդիկ կաշկանդվում են իրենց վեճերը ներկայացնել հրապարակավ»,-ասել է նա։

Հարությունյանն ասել է, որ ի տարբերություն նախկինի ապրիլից նիստերը 1 ժամ են տեւելու:

«Մենք շատ ավելի անկաշկանդ քննարկում կունենանք, եթե քննարկենք փակ սենյակում, ոչ թե տեսախցիկի առջև»,-ասել է նախարարը։

Նա ասել է, որ նիստերը դռնփակ իրականացնելու առաջարկ արվել է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, մինչդեռ վերջինս, ի տարբերություն ներկա վարչապետի, հրաժարվել է։

«Հովիկ Աբրահամյանը մտահոգ էր, որ հասարակությունն ու լրատվամիջոցները չեն ընկալի սա»,-հավելեց նա։

Please enter a valid URL