Search
Close this search box.

Հայաստանը 3,5 մլրդ դրամի միջպետական վարկ հատկացրեց Արցախին

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 27-ի նիստում որոշեց փոփոխություն կատարել 2023 թվականի բյուջեի մասին օրերնքում եւ Արցախի կառավարությանը միջպետական վարկ տրամադրել:

Ներկայացվող նախագծի նպատակը հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղման համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելն է։

Նախագծով նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ Արցախին 3.5 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար:

Please enter a valid URL