Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ինչ են քննարկելու ՔՊ-ականները Դիլիջանում. մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսին քաղաքական երկրորդ ժողովը կանցկացնի Դիլիջանում: Նիստը վարելու է Նիկոլ Փաշինյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցության քաղաքական ժողովին մասնակցելու են կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, ինչպես նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:

Կուսակցության քաղաքական ժողովներին քննարկվում են արտաքին եւ ներքին քաղաքականությանը, կուսակցության զարգացման ռազմավարությանն առնչվող, ինչպես նաեւ կազմակերպչական բնույթի հարցեր։ Ի դեպ, սա կուսակցության երկրորդ քաղաքական ժողովն է. կուսակցության քաղաքական առաջին ժողովը տեղի էր ունեցել Ջերմուկում դեկտեմբերի 17-ին:

Թե ինչու է որպես ժողովի վայր ընտրվել Դիլիջանը, երբ Փաշինյանը Տավուշից է, մեզ հետ զրույցում պատգամավոր Գեւորգ Պապոյանը պատասխանեց. «Որոշումը հետեւյալն է՝ նիստերն անել մարզերում. տարբեր տարբերակներ ենք քննարկել, այդ թվում՝ Արարատի ու Արմավիրի մարզի տարբերակն էլ ենք քննարկել, հատուկ որոշում չկա այս մասով: Խնդիրն այն է, որ հենց մարզերում անենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL