Search
Close this search box.

Էրդողանի կնոջը և որդուն շտապ հիվանդանոց են կանչել

Էրդողանը սրտի ինֆարկտով հոսպիտալացվել է

«Էրդողանը սրտի կաթված է ստացել». այդ մասին հայտնում են Թուրքիայի կուսակցական շրջանակներից։

Պաշտոնական Թուրքիան դեռ չի մեկնաբանում այս նորությունը։

Հիշեցնենք՝ նախօրեին Էրդողանը հարցազրույց էր տալիս թուրքական հեռուստաալիքին, որի ընթացքում նրա առողջական վիճակը հանկարծակի վատացել էր, հարցազրույցը մնացել էր անավարտ։

ԶԼՄ-ներն ավելի ուշ ենթադրում էին՝ Էրդողանը ինֆարկտ է ստացվել։ Նշվում էր նաև, որ նա բաց կթողնի Թուրքիայում առջևում կայանալիք նախագահական ընտրությունները։

Նշենք, որ ԻՀՊԿ տելեգրամյան ալիքը ավելի վաղ հայտնել է՝ Էրդողանի կնոջը և ընտանիքի մյուս անդամներին խնդրել են շտապ գալ հիվանդանոց։

Նշենք նաև, որ Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Գործող նախագահ Թայիփ Էրդողանը «Հանրապետական ​​դաշինքի» միասնական թեկնածուն է, որի հիմնական մրցակիցը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է։

Please enter a valid URL