Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2022 թվականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին, երիտասարդ կինը հղի էր։
Ողբերգական դեպքից անցել է մեկ տարի, գործը դատաքննության փուլում է, սակայն տուժողի իրավահաջորդները և նրանց փաստաբանը գոհ չեն գործի ընթացքից։
Այսօր վրաերթի վայրում, որտեղ զոհվեց Սոնա Մնացականյանը, մոմավառություն է կազմակերպվել․ քաղաքացիները ծաղիկներով ու մոմերով գալիս են՝ հարգելու նրա հիշատակը։