Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը խաղաղապահ զորախմբի հրամանատարի նշանակման մասին

ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«2023 թվականի ապրիլի 25-ին ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Լենցով Ա․ Ի․-ն նշանակվել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար»,- նշված է տեղեկագրում։

Please enter a valid URL