Օպերատիվ ամփոփագիր Hovhannes Shahinyanի վերաբերյալ թիվ 41-0423 փաստաբանական գործից. ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Արսեն Բաբայանը և շաևունակում․
Օր 7-րդ: Մինչ այս պահը հատկապես շատ_կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Կարապետյանի հետ կապ հաստատել չի հաջողվել: «Օպերատիվ-հետախուզական» միջոցառումների շրջանակներում հայտնաբերվել է քննիչի ֆեյսբուքյան էջը, որին ուղարկվել է ընկերության հայտ և հաղորդագրություն՝ «Բարև Ձեզ պարոն Կարապետյան: Ախր արդեն 6 օր եղավ Ձեզ եմ փնտրում» բովանդակությամբ հաղորդագրություն: Մինչ այս պահը ոչ ընկերության հայտն է ընդունել և ոչ էլ կարդացել է հաղորդագրությունը:
Շարունակելով «օպերատիվ-հետախուզական» միջոցառումները՝ հայտնաբերվել է ավագ քննիչ Կարապետյանի բջջային հեռախոսի համարը, որին առավոտվանից կատարված զանգերը նույնպես մնացել են անպատասխան:
Այս ընթացքում ինձ հետ կապ են հաստատել ՄԻՊ աշխատակազմից և հայտնել որ ես ճիշտ էի բացահայտել քննիչի անձը, նա իսկապես ավագ քննիչ Կարապետյանն է:
Այսօր առավոտյան գրությանս ի պատասխան ստացվել է քննչական կոմիտեի վարչության պետ Շառոյանի գրությունն այն մասին, թե իմ կողմից ներկայացված տեղեկատվությունը բավարար չէ, որպեսզի ասեն, թե ով է Հովհաննես Շահինյանի գործով քննիչը: Այսինքն, ստացվում է, քննչական կոմիտեում փնտրել ու չեն գտել Հովհաննես Շահինյանին վերաբերող վարույթի, որի շրջանակներում կայացվել է ձերբակալության որոշում:
Այս ամենը գալիս է հաստատելու նախապես ունեցածս այն համոզմունքը, որ Հովհաննես Շահինյանի նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում:
Որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հ․Գ․ Իսկապես արդեն շատ անհագնստանում եմ քննիչի համար, քանի որ նման բան հնարավոր է մի դեպքում, եթե քննիչի հետ անձնական որևէ արտառոց բան է տեղի ունեցել: