Search
Close this search box.

Ռուսական կողմի հետ քննարկվում են դեկտեմբերին հետաձգված հանդիպման անցկացման հստակ ժամկետները եւ մանրամասները. ՀՀ ԱԳՆ

Ռուսական կողմի հետ քննարկվում են դեկտեմբերին հետաձգված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացման հստակ ժամկետները եւ հանդիպման մանրամասները: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Նշենք, որ մենք հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ հանդիպում սպասվում է:

«Խնդրի շուրջ հստակության պարագայում հանրությունը, ինչպես եւ նախկինում, պատշաճ կերպով կտեղեկացվի»,- նշել են ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ հայկական կողմը առաջարկել էր հետաձգել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ըստ գերատեսչության՝ այդ շրջանում ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը փակ պահվող Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն էր:

Please enter a valid URL