Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ փետրվարի 5-ին, կանանց մասնակցությամբ ծեծռկտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին քաղաքացիների կողմից ահազանգ է հնչել, որ Արտաշատ քաղաքի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի տան դիմաց մի քանի կանայք վիճաբանում են եւ իրար հարվածներ հասցնում։
Ոստիկանները նշված վայրից Արտաշատի Ոստիկանություն են տեղափոխել Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի բնակիչնր՝ 47-ամյա Գայանե Մանուկյանին, 22-ամյա Կարինե Մելիքյանին, 45-ամյա Աննա Արամյանին եւ մշտական բնակության վայր չունեցող 56-ամյա Սիրանույշ Դավթյանին։
Պարզվել է, որ նշված անձանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջիններս միմյանց հարվածներ են հասցրել՝ պատճառելով միմյանց մարմնական վնասվածքներ։
Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Բոլոր կանանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր։